Սակայն 5 տարի անց միայն մասունքներ են գտել. Գոռ և Գևորգ Հովհաննիսյանների հորաքույր


Սակայն 5 տարի անց միայն մասունքներ են գտել. Գոռ և Գևորգ Հովհաննիսյանների հորաքույր
Փետրվար 17 23:35 2025

Գրեթե 5 տարի հարազատները փնտրել են 44-օրյա պատերազմի մասնակից եղբայրներ Գոռ և Գևորգ Հովհաննիսյանների մարմինները, սակայն ապարդյուն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է  զոհվածների հորաքույրը՝ Գոհար Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ փնտրելու տեղ չեն թողել, սակայն 5 տարի անց միայն մասունքներ են գտել:

Եղբայրներից ավագը՝ Գևորգը, սպա էր, Գոռը՝ պայմանագրային զինծառայող: Երկուսն էլ զոհվել են Մարտունիում՝ Կարմիր Շուկայում, անօդաչուի հարվածից, երկուսն էլ նույն մեքենայի մեջ են եղել:

Զոհված եղբայրների մարտական ընկեր Արման Մելքումյանը պատմում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եղել են Կարմիր Շուկայում, 9-ին հրաման են ստացել գնալ դեպի Հադրութի ուղղությամբ, այդ ժամանակ էլ անօդաչուն հարվածել է եղբայրների մեքենային:

Գևորգ Հովհաննիսյանը ամուսնացած էր, ունի երկու երեխա, իսկ Գոռը դեռ ամուսնացած չէր, նշանվելու նպատակ ուներ:

Եղբայրներին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորեցին այսօր՝ զինվորական կարգով: