Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ)


Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ)
Փետրվար 17 17:42 2025

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Ամոջ գյուղի 39-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները և Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 39-ամյա տղամարդու բնակության վայր։ Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը իրավապահներին է ներկայացրել 15 փաթեթ՝ լցված մոտ 40 գրամ մարիխուանայով և մոտ 61 գրամ կանեփի սերմերով։

Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է այգում աճեցրած կանեփից, իսկ սերմերը պահել է հետագայում ցանելու նպատակով։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: