Հարությունյանի հրաժարականի հարցն ինքն անձամբ էր սկսել քննարկել, Բակո Սահակյանն ամեն անգամ համոզում էր դա չանել. Քոչարյան


Հարությունյանի հրաժարականի հարցն ինքն անձամբ էր սկսել քննարկել, Բակո Սահակյանն ամեն անգամ համոզում էր դա չանել. Քոչարյան
Փետրվար 17 11:58 2025

Շրջափակման մեջ ես մշտական կապի մեջ եմ եղել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը ինքը Արայիկ Հարությունյանը սկսել է քննարկել 3 ամիս մինչև Ղարաբաղի անկումը: Այն, ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա երրորդ փորձն էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի և ամեն անգամ հավաքվում էին, ասում էր, որ այլևս ես այդ ազդեցությունը չունեմ, խոսքս տեղ չի հասնում, ես չեմ ձգում, և ամեն անգամ Բակո Սահակյանը համոզում էր դա չանել: Վերջին անգամ նա ասաց, որ սա քննարկման հարց չի և ինքը դա անելու է: Ինքն անձամբ համոզում էր մարդկանց, որ ստանձնեն այդ պաշտոնը: Սամվել Շահրամանյանը միակը չէր: 

Ղարաբաղից ինձ ասել են, որ Արայիկ Հարությունյանն այդքանն ասել էր նաև Փաշինյանին, և նա շատ լավ գիտեր, թե ինչ էր կատարվում Արցախում: Ես Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում, ինձ խնդրել էին, որ ես նրան շնորհավորեմ և աջակցեմ: Այսօր շահարկել այդ ամենն ուղղակի անբարոյականություն է»,- նշեց նա: