Լարսը փակ է բեռնատարների համար


Լարսը փակ է բեռնատարների համար
Փետրվար 17 08:40 2025

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար, Sputnik Արմենիա-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: