«Novalex» փաստաբանական գրասենյակ՝ ձեր հուսալլի գործընկերը տուգանքների եւ վարորդական իրավունքի գործունեության իրավունքի բողոքարկման գրասենյակ


«Novalex» փաստաբանական գրասենյակ՝ ձեր հուսալլի գործընկերը տուգանքների եւ  վարորդական իրավունքի գործունեության իրավունքի բողոքարկման գրասենյակ
Դեկտեմբեր 5 17:11 2024

Սիրելի՛ քաղաքացիներ, 

 

Իրավական գիտելիքների և տեխնոլոգիական լուծումների համատեղ ներդրման շնորհիվ այսուհետև հնարավոր կլինի արագ, նվազագույն ծախսերով բողոքարկել տուգանքները և վարչական այլ ակտերը Մեր կողմից հիմնադրված «Նովալեքս» (Novalex) փաստաբանական գրասենյակի միջոցով։ 

 

Երկար տարիներ վարչական իրավունքում ձեռք բերած Իմ պրակտիկ գիտելիքները, հազարավոր անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ փորձը և ոչ իրավաչափ տուգանքների ու պատասխանատվության այլ միջոցների դեմ պայքարն առավել արդյունավետ ու արագ դարձնելու աներկբայելի ցանկությունը, տեխնոլոգիական նորարարություններն իրավաբանության մեջ կիրառելու Կոնցեռն Դիալոգի հաջողված փորձը միատեղվել են՝ առաջարկելու քաղաքացիներին ու իրավաբանական անձանց ծառայություններ վարչական իրավունքի ոլորտում:

 

Գրասենյակը մասնագիտացած է վարչական իրավունքի ոլորտում և պաշտպանելու է բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու ազատությունները, ովքեր ոչ իրավաչափ կերպով ենթարկվել են վարչական պատասխանատվության, տուգանվել են, զրկվել են իրավունքներից, և ում իրավունքները ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով խախտվել են:

 

Գործելու է գնագոյացման անհատական մոտեցում ըստ ակտերի չափերի և տեսակների, որի նպատակն է հնարավորինս նվազեցնել անձանց ծախսերը` ապահովելով բարձրակարգ մասնագիտական ծառայությունների արդյունավետ մատուցում:

 

Շնորհակալություն