Ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ


Ձյուն է տեղում․  ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Դեկտեմբեր 2 08:10 2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աղվանի բնակավայրից դեպի Տաթև հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում տեղում է ձյուն:

Գորիս քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։