Ներքին Հրազդան ջրատարում մարմին է հայտնաբերվել


Ներքին Հրազդան ջրատարում մարմին  է հայտնաբերվել
Նոյեմբեր 30 21:17 2024

Այսօր, ժամը 18։40-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության  Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  փրկարարներն այժմ դին դուրս են բերում ջրատարից։  

Նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն կամ ինքնասպանություն) հատկանիշներով։

Մահացածի ինքնությունը դեռ չի պարզվել։