Եգիպտոսի քաղաքացին Երևանում էլիտար շենքի 10-րդ հարկից ընկել է և տեղում մաhացել. shamshyan.com


Եգիպտոսի քաղաքացին Երևանում էլիտար շենքի 10-րդ հարկից ընկել է և տեղում մաhացել. shamshyan.com
Սեպտեմբեր 15 20:22 2024

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Միկոյան 9/3 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Shamshyan.com–ի տեղեկություններով, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Եգիպտոսի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Սաիդ Ա.-ն է, ով նշված շենքի 10-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզգուշորեն սայթաքել, բարձրությունից ընկել է ու տեղում մահացել։

Շանշյանի տեղեկություններով՝ նշված տարածքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։