Կարդում եմ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները. դրանք ոնց որ կինոյի վերջի՝ «հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից կամ կադրեր, որ դուրս են մնացել կինոյից» լինեն։ Հասկանու՞մ եք՝ կինոն ավարտվել ա, խոտանված կադրերը հանում են, հետևից կպցնում։ Ու էդ կինոյի սցենարը նրա մասին ա, որ Հայաստանը կործանվում ա։ Իրանց գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն ա։ Երբ որ Հայաստանը չի կործանվում, իրանք չեն կարողանում Հայաստանի հետ հարաբերվել: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ապա նա անդրադարձավ ընդդիմությանը, որը ներկա չէր կառավարության հետ հարցուպատասխանին:
«Ընդդիմությունն ինչու՞ ա բացակա, որովհետև իրանց բոլոր թեզերը ջարդվել են։ Հիմա իրանք գալու էին ի՞նչ հարցնեն։ Չի կարելի անընդհատ խոտանված կադրերով կինոն շարունակել, մարդիկ ձանձրանում են։ Իսկ մեր ներակայցրած պատմությունը հետաքրիր ա, որովհետև նոր է սկսկել և իր մեկնարկի և շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ընդդադիրների կողմից հնչող հայտարարություններն այն մասին, թե երկիրը կործանվում է, կեղծ են։
«Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ և ինքնուրույն պետություն է։ Կամ ասում են՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներն է կատարում Հայաստանի իշխանությունը։ Մենք անում ենք էն, ինչ մեր ժողովուրդն ուզում ա։ Հակառակ դեպքում 2021 թվականին ընտրվելու շանս չէինք ունենա։ Շաբաթը 4 անգամ հեղափոխություն էին անում, բա ինչի՞ չհաջողեցին։ Հայ ատաքելական եկեղեցու մասին են խոսում։ Կտրիճ Ներսիսյանն իր անունը դրելա Կաթողիկոս։ Ամենայն հայոց կաթողիկոսը վեր կենա, ասի՝ էս կուսակցության օգտին մի՛ քվեարկեք, ժողովուրդ, և այդ կուսակցությունը ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա՞։ Էդ ժամանակ ա կտրիճ Ներսիսյանը կարգալույծ եղել, երբ հայ ժողովուրդն իրան ասելա՝ դու ո՞վ ես ընդհանրապես»,-ասաց նա: