Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում. Սարիկ Մինասյան


Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում. Սարիկ Մինասյան
Հոկտեմբեր 20 15:51 2025

Գյումրու նախկին քաղաքապետ Սարիկ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Անիրավների ճանապարհը խավարի նման է. նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում։ 4:19

 

Թե բա` «ՔՊ ավագանու անդամների ունեցածները հանենք, պահենք (շանտաժ անելու համար), որ վախեցնենք, թե չէ չեն թողնի աշխատենք»:

 

Ո՛չ շանտաժը, ո՛չ սուտ մատնությունը չեն կարող մեզ շեղել ազատ, ինքիշխան Հայաստանի կերտման ու զարգացող Գյումրի ստեղծելու գործընթացներից:

 

Հին հայկական ասացվածքն ասում է.

 

«Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»»։