ՌԴ-ն հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է, նրա անհաջողությունը չի բխում ՀՀ շահերից


ՌԴ-ն հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է, նրա անհաջողությունը չի բխում ՀՀ շահերից
Օգոստոս 14 21:52 2024
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ռուսաստանը չի կարող պարտվել, քանի որ բազմաբեւեռ աշխարհակարգն այլեւս փաստ է։
 
Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվացել են հակառուսական տարրերը։
Այդ ակտիվացումը կապված է Կուրսկի մարզում ուկրաինական ,իսկ իրականում Հավաքական Արեւմուտքի կազմակերպած հարձակում-ներխուժմամբ։
 
Սա հնարավորություն է տվել Հայաստանում ծվարած հակառուս -թրքահպատակ-արեւմտամոլներին ենթադրել,որ ՌԴ-ն գտնվում է պարտության շեմին։
 
Իհարկե իրավիճակը ռազմաճակատում լարված է։
Բայց պետք է հասկանալ,որ ՌԴ-ն փաստացի պատերազմի մեջ է Հավաքական Արեւմուտքի հետ ու այդ պատերազմը ոչ միայն ռազմաճակատում է,այլ նաեւ ունի քաղաքակրթական բաղադրիչ։
Հավաքական Արեւմուտքն իր տնտեսական,ռազմական ու քարոզչական ռեսուրսները դրել է ՌԴ-ին ծնկի բերելու համար։
 
Բայց ՌԴ-ն ոչ միայն ծնկի չեկավ,այլ տնտեսությունն ավելի ակտիվացրեց,զարգացրեց իր դերակատարումը ԲՐԻԿՍ-ի ու Շանհայի կազմակերպության շրջանակներում։
Առանձնահատուկ ցարգացում են ապրում ռուս-չինական ու ռուս-իրանական հարաբերությունները։
Այսինքն բազմաբեվեռ աշխարհն այլեւս փաստ է։
 
Սրան հակառակ Արեւմուտքն ավելի է փորձում մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա,բայց հաշվարկը սխալ է լինելու։
 
Ինչու՞…քանի որ Ռուսաստանը մեկ անգամ չէ ապացուցել,որ մարտահրավերներից ավելի է համախմբում իր ռեսուրսները ՝ մարդկայինից մինչեւ ֆինանսական ու ռազմական։
Նույնը կարծում եմ կլինի նաեւ այս դեպքում։
 
ՌԴ-ն իր վրա վերցրել է բազմաբեւեռ աշխարհակարգի լոկոմոտիվի դերը։
Բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից են նաեւ Չինաստանն ու Իրանը։
 
Եվ Հայաստանի ներսում, եւ Հայաստանի սահմաններից դուրս ասել եմ ՝ ՌԴ-ն հայ ժողովրդի ամենաարդյունավետ դաշնակիցն է եւ ՌԴ-ի անհաջողությունը գլոբալ առումով չի բխում ՀՀ եւ հայության շահերից։
 
Այս քաղաքակրթական պայքարում ես մշտապես եղել եւ մնում եմ բազմաբեւեռ աշխարհակարգի կողմնակից,ՌԴ-ի հետ դաշնակցային,Չինաստանի ու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների կողմնակից։