Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին


Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Հունիս 10 17:21 2024

Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Այս մասին հայտնում է Լենտան-ն՝ հղում անելով Aviaincident տելեգրամ ալիքին:

Նշվում է, որ խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի:

Նշվում է, որ վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։