Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող մի խումբ քաղաքացիների. «Ազգային ճակատ»


Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող մի խումբ քաղաքացիների. «Ազգային ճակատ»
Հունիս 5 11:29 2024

Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում, ոստիկանության շուրջ 30  աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող մի խումբ քաղաքացիների, հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։

«Վերջիններս, ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել»,-նշված է հաղորդագրության մեջ։