Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից. «Հրապարակ»


Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից.  «Հրապարակ»
Հունիս 4 18:54 2024

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն է խնդրել 5-րդ ալիքից։ 


«Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV  էս ի՞նչ եք անում։ Իլյուշն ու հաքքին․ազ-ը ավելի մեղմ են արատահայտվում» վիրավորական գրառումը հրապարակելու համար»։ 

Հետաքրքիրն այն է, որ մենք նրա 2 երկու էջերում՝ անձնական եւ պաշտոնական, այդպես էլ չգտանք ներողության տեքստը։ Հավանաբար պատգամավորը ոչ պաշտոնական էջում է արել գրառումը։