Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ Ավինյան


Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ Ավինյան
Հունիս 4 18:49 2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է․

«Սիրելի՛ երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր,

Երևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է:

Դեռ նախորդ տարի այս օրերին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկած Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված առաջին բալետային փառատոնի հիմքում մայրաքաղաքը դասական բալետային արվեստին հաղորդակից դարձնելն էր:

Այսօր երեկոյան բեմում կլինեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ»: