Մալդիվներում Իսրայելի անձնագրերով մուտքը կարգելվի


Մալդիվներում Իսրայելի անձնագրերով մուտքը կարգելվի
Հունիս 2 23:07 2024

Մալդիվների կառավարությունը որոշել է արգելել Իսրայելի անձնագրերով մուտքը երկիր՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ հանրության աճող դժգոհության ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:

 

«Այսօր որոշում է կայացվել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կատարել՝ հնարավորինս շուտ արգելելու Մալդիվներ մուտքն Իսրայելի անձնագրերով», - կիրակի երեկոյան ասել է ՆԳ նախարար Ալի Իհուսանը: