Սրբազանը գնալու է Լոռի, Գեղարքունիք և Սյունիք


Սրբազանը  գնալու է Լոռի, Գեղարքունիք և Սյունիք
Հունիս 2 21:41 2024

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախատեսում է այցելել Լոռի, Գեղարքունիք ու Սյունիք: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց նա: «Առաջիկա օրերին մենք ծրագրել ենք գնալ նաև Վանաձոր։ Լոռու մարզպետի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեմ: Առիթ կլինի, գուցե, իրեն էլ տեսնեմ»,- նշեց նա: Գալստանյանը հայտնեց, որ ծրագրում են այցելել նաև Վարդենիս և Սյունիք։ «Տավուշից սկսած մինչև Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու, այս մարդիկ իրենց հակաօրինական, հակասահմանադրական հանցանքը չեն սահմանփակելու սոսկ Տավուշով։ Մեր բոլոր հայրենակիցները պետք է իմանան, որ միայն Երևանում չեն տեղի ունեցող գործողությունները, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով»,- հավելեց Բագրատ Սրբազանը: Գալստանյանը նշեց նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին։