30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համար


30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համար
Հունիս 2 21:18 2024

Պետական բյուջեից 30 միլիոն դրամ կհատկացվի Ազզային ժողովի բակի ոռոգման հարցերը կարգավորելու նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի շենքը, որը գրանցված է՝ որպես պատմամշակութային արժեք հուշարձան, ունի այգի և կանաչապատ տարածք:

 

Այգու ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է ապահովել ոռոգման ջրով, ինչի համար Ազգային ժողովի աշխատակազմը կազմակերպել է տարածքի ոռոգման նպատակով հորատանցքի հորատման աշխատանքների գնման մրցույթ։

 

 

Արդյունքում՝  «Վարուխ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովի աշխատակազմը կնքել է պայմանագիր՝  30 միլիոն 800.0 հազար դրամ արժեքով։