Մայիսի 31-ի գիշերվանից Սևանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա երգահան Անահիտ Հակոբի Մնացականյանը:
Անահիտի ընտանիքի անդամներն ու ընկերները հայտարարություն են տարածել` խնդրելով յուրաքանչյուր տեղեկատվության համար զանգահարել 094952527 կամ 095877881 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք` հունիսի 1-ին` ժամը 12:00-ի սահմաններից, պարեկներy, ջրային պարեկները և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակ Սևանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում:
Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:







