ԱԳՆ շենքի մոտից 29 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ


ԱԳՆ շենքի մոտից 29 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Մայիս 31 16:54 2024

ԱԳՆ շենքի մոտից 29 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում  են ՆԳՆ-ից։ 

Նրանց թվում են նաև հոգևորականներ և լրագրողներ։ Բոլոր քաղաքացիներին ցուցաբերվում են անվճար փաստաբանական ծառայություններ։

Հիշեցնենք, որ շարժման անդամները վաղ առավոտից ակցիա էին իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց և պահանջում հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ։