Թունելում բախվել են ոստիկանական զորքերի ավտոբուսը, երկաթով բարձված Howo-ն, Ford-ն ու Opel-ը


Թունելում բախվել են ոստիկանական զորքերի ավտոբուսը, երկաթով բարձված Howo-ն, Ford-ն ու Opel-ը
Փետրվար 27 20:34 2024

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվել: