Ներկը գլխին լցնել, գլուխը պատին տալ. Ինչպես են Երևանում պատժում լկտի պահվածքով օտարեկրացիներին․ տեսանյութ


Ներկը գլխին լցնել, գլուխը պատին տալ. Ինչպես են Երևանում պատժում լկտի պահվածքով օտարեկրացիներին․ տեսանյութ
Դեկտեմբեր 9 23:04 2023

Տելեգրամ ալիքներում տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են դիմակավորված տղամարդիկ պատժում Երևանում լկտի պահվածք ցուցաբերած ռուսներին։

Նա հորդորում եմ կարմիրը ներկն այդ աղջիկը լսվի գլխին, ապա գլուխը տա պատին։

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին՝ դեկտեմբերի 9-ին` ժամը 00:23-ին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ՌԴ քաղաքացներ Կ.Ա․-ն և Յ․Մ․-ն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։ Մասնավորապես, վնասել են Երևան քաղաքի Թումանյան 29-րդ հասցեում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոց 24-րդ հասցեում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:

Նույն օրը՝ ժամը 07։00-ին և ժամը 09։19-ին, ոստիկանության ծառայողների կողմից վերջիններս հայտնաբերվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Որոշում է կայացվել, վերոնշյալ արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված անձանց ձերբակալելու մասին։

Ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ․դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ իր բնակության հասցե են այցելել դիմակավորված անձինք, ովքեր տևական ժամանակ նվաստացրել են իր անձը, կտրել են մազերը և ներկ լցրել գլխին:


 

 



loading...