Ես չեմ էլ փորձել Արցախ հասնել, կործանարար էր լինելու․ 90-ականները չեն. Վովա Վարդանով (Տեսանյութ)


Ես չեմ էլ փորձել Արցախ հասնել, կործանարար էր լինելու․ 90-ականները չեն. Վովա Վարդանով (Տեսանյութ)
Դեկտեմբեր 7 07:14 2023

Ես չեմ էլ փորձել Արցախ հասնել՝ հասկանալով, որ 1990 թվականը չի. օդում հայտնված ցանկացած թիրախ խոցվելու էր, բացի դրանից ՈՄԱ-ն՝ որպես ռազմահայրենասիրական կառույց, օդային ճանապարհով Արցախ հասնելու  որևէ հնարավորություն չուներ,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Վովա Վարդանովը։

«Զենքը ձեռքին առաջնագծում հայտնված ցանկացած մեկը պետք է կարգավիճակ ունենա, հակառակ դեպքում ահաբեկչի համարում ես ունենալու։ Անգամ եթե պետությունը կարգավիճակ տար, այս պայմաններում Արցախ հասնելը կործանարար կլիներ։ 2020 թվականից հետո անգամ ռուսական խաղաղապահ զորակազմը չէր կարող օդային ճանապարհով ազատ տեղաշարժվել, քանի դեռ չուներ ադրբեջանական կողմից թույլտվություն։ Ցամաքային տեղաշարժի հնարավորություն նույնպես չկար, ճանապարհների օկուպացման պայմաններում գաղտնի ներթափանցելու փորձերը դատապարտված էին։ 2020 թվականի նոյեմբերի 9-նն է կանխորոշել 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում