Մաշտոցի պողոտայում 3 մարդ է վրաերթի ենթարկվել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա


Մաշտոցի պողոտայում 3 մարդ է վրաերթի ենթարկվել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա
Դեկտեմբեր 5 19:25 2023

Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթ է տեղի ունեցել։ Երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց։

«Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցին ականատեսները պատմել են, որ չթույլատրված հատվածով փողոցը հատող անձինք, որոնք վրաերթի են ենթարկվել,  եղել են ամենայն հավանականությամբ` տատը, հարսը և 2 ամյա երեխան։