Խոշոր հրդեհ է բռնկվել «Դրագոն» ռեստորանում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից


Խոշոր հրդեհ է բռնկվել «Դրագոն» ռեստորանում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Դեկտեմբեր 5 09:49 2023

Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դրագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:

 
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվերեն ժամանել են Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 8-րդ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:

Տեղում հրշեջների աշխատանքը հետաքրքրասեր վարորդների կողմից չխոչընդոտելու նպատակով նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Սամվել Մարությանը հեռացրել են վարորդներին՝ իրենց ավտոմեքենաներով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։