Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել․ Փաշինյանը՝ ռազմաբազայի մասին


Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել․ Փաշինյանը՝ ռազմաբազայի մասին
Սեպտեմբեր 17 14:03 2026

Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել, որովհետև Ռուսաստանը բարեկամ երկիր է, այս մասին Կառավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին` եթե 102-րդ ռազմաբազան Հայաստանի համար կենսական նշանակություն չունի, ինչո՞ւ է Երևանը պատրաստ քննարկել այդ հարցը։

Արդյո՞ք ռազմաբազայի մնալու համար հայկական կողմից պայմաններ առաջադրվելու են հարցին Փաշինյանը պատասխանեց․«Պայման, նախապայման չենք դնում»։

Կառավարության ղեկավարը, խոսելով սահմանապահ զորքերի մասին, ընդգծեց, որ «մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացնում ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»: