Հայաստանը ՌԴ-ին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով. Հարչյա Սարգսյան


Հայաստանը ՌԴ-ին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով. Հարչյա Սարգսյան
Դեկտեմբեր 4 14:54 2023

Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ հերթը դրան չի հասնի, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի»։

Հարցին, թե արդյոք հույս կա, որ գումարը, որ վճարվել է՝ դուրս կգա ՀՀ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ ունեցած պարտքից՝ նա ասաց, որ տեղեկատվություն չունի, թե արդյոք նման քննարկում կա։

«Միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի»։