Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»


Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»
Մայիս 9 08:36 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մոտ օրերս կավարտի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և կուղարկի դատարան։ Գործի առանցքում խախտված ընթացակարգեր, խիստ պահանջված անասուններ և… 300 հազար դոլար կանխիկ կաշառքն է «անհնազանդության» դիմաց։

Համաձայն ցուցմունքների՝ Աղազարյանը պատրաստակամ է եղել «օգնելու», որ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվեն մանր եղջերավոր անասուններ՝ շրջանցելով պետական վերահսկողության և օրենքի սահմանած քայլերը։ Բայց, ինչպես հասկանում ենք, պետության սահմանները հեշտ չեն բացվում նույնիսկ պատգամավորական մանդատով։

Այս գործով արդեն մի քանի մեղադրյալներ հայտնվել են դատարանի առջև:

Ի վերջո, պարզվում է, մանր եղջերավորները ավելի լայն ճանապարհ են անցնում` քան երբեմն խիղճն ու օրինականությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: