Այսօր Վայոց ձորի դիրքերից մեկում զոհված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից է, MediaHub-ին հայտնել է իր աղբյուրը։
Զինծառայողը 31 տարեկան էր:
«Գերասիմ Առաքելյանը 15 օր դիրք էր բարձրանում, 15 օր՝ ներքևում էր: Ամուսնացած էր, աղջիկ ուներ, անընդհատ նրա մասին էր խոսում»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդել էր, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։