Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող


Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող
Դեկտեմբեր 4 12:02 2023

Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։