Այս օրն է ծնվել Մարշալ Բաղրամյանը․ ՌԴ դեսպանատունը հարգանքի տուր է մատուցել


Այս օրն է ծնվել Մարշալ Բաղրամյանը․ ՌԴ դեսպանատունը հարգանքի տուր է մատուցել
Դեկտեմբեր 2 14:48 2023

126 տարի առաջ այս օրը ծնվել է Խորհրդային Միության հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը։

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրը ՌԴ դեսպանատան, Ռուսական տան, վետերանների միավորման և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում հուշարձանի մոտ հարգանքի տուրք են մատուցել ԽՍՀՄ հերոսի հիշատակին:  Հայտնում են Ռուսական տան մամուլի ծառայությունից։ 

 

d

«Ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի այս փառապանծ զավակի անունը Հայրենական մեծ պատերազմի պատմության տարեգրության մեջ», - նշել է Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը: