Վերջին 4 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան ոչ ոք չի եկել


Վերջին 4 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան ոչ ոք չի եկել
Հոկտեմբեր 3 21:09 2023

Վերջին 4 ժամվա ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխվողներ չեն եղել,  բռնի տեղահանվածներն այս պահի դրությամբ 100 625-ն են։

100 625 բռնի տեղահանված քաղաքացիներից  Հայաստանում հաշվառվել են 94 724-ը։

Տվյալները հրապարակեց Փաշինյանի խոսնակ Բաղդասարյանը։