Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը


Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը
Հոկտեմբեր 2 21:30 2023

Իր երկրի տարածքում նոր ատոմակայան կառուցող Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ Դիմումի տեքստն այսօր ներկայացվել է թուրքական մեջլիսում։ Դրանում նշվում է, իբրև Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը «վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։

«Ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելը Հայաստանի պատասխանատվության տիրույթում է։ Այնուհանդերձ, հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավականին հաճախ են բնական աղետներ տեղի ունենում։ Ատոմակայանը շատ մոտ է գտնվում մեր սահմանին, շահագործվում է հին տեխնոլոգիաներով, այն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- նշված է թուրքական կողմի դիմումի մեջ