Արցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքը


Արցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքը
Հոկտեմբեր 2 19:55 2023

Ամենածանր և դժվար իրավիճակում անգամ պետք է ուժ գտնել,  շարունակել կյանքը, արարել և ընտանիք կազմել։ Արցախից իր ընտանիքի հետ բռնի տեղահանված Սյուզանը և շիրակցի Սերոժը այսօր  նշանադրվեցին։ 

 
 

Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել՝ գրելով, որ «Արցախցի և շիրակցի երիտասարդների աչքալուսանքին ենք եկել՝ նոր ընտանիք է ձևավորվում»։

 

Վահան Թումասյանը նշում է, որ շիրակցի երիտասարդը Սերոժը և Սյուզանը Արցախում  են առաջին անգամ ծանոթացել, որտեղ էլ աշխատում էր երիտասարդը։

 
 

Երբ Ադրբեջանը բռնի օկուպացրեց Արցախի Հանրապետությունը, Սյուզանի ընտանիքը բռնի տեղահանվեց։ Սերոժի ընտանիքն այստեղ հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքին։  Այս մի քանի օրվա ընթացքում էլ որոշել են նոր ընտանիք կազմել։