hayeli.am-ի տեղեկություններով՝ կարկառուն ՔՊ-ականները պատրաստվում են փախուստի։
Ըստ մեր տեղեկությունների՝ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և ասել, որ չի կարողանում այս բեռը իր վրա տանել (հանձնված Արցախ, Հայաստանի սուվերենության հսկայական վտանգ, թշնամու հոխորտանքներ ու «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրում) և ցանկանում է հրաժարական տալ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ հրաժարականի դեպքում բոլորը դատվելու են և ինքը հանրայնացնելու է իր վրայից «թռածների» վերջին 5 տարվա թալանը։
Տեղեկություններ կան նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ցանկանում է շատ արագ հեռանալ և, ըստ էության, Փաշինյանից ստացել է նույն պատասխանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված ծանր պայմաններում ՔՊ-ականներից շատերը հոգեմետ դեղեր են խմում։