ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է. քաղաքագետը հետընտրական պոստուլատները


ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է. քաղաքագետը հետընտրական պոստուլատները
Սեպտեմբեր 18 11:38 2023

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հետընտրական պոստուլատներ է առաջ քաշել:

 

Նա, մասնավորապես, գրել է.

 

«Պոստուլատ N1

 

Մարդկանց մեծ մասը չմասնակցեց ընտրություններին, որովհետեւ հույս չունեին, որ ընտրություններով կարելի է իրավիճակ փոխել։ Այդ համոզմունքը ջարդվեց։ Հիմա այդ հույսը ծնվեց։

 

Պոստուլատ N2

 

Փողը որոշիչ չէ։ ՔՊ-ի եւ «Ապրելու Երկրի» արդյունքները ցույց տվեցին, որ փողը կարեւոր ռեսուրս է, սակայն ոչ որոշիչ։ Առաջնայինը քաղաքական բովանդակությունն է։

 

Պոստուլատ N3

 

ՔՊ-ի համակարգը սկսում է փլուզվել, սպասենք առնետավազքին։ ՔՊ-ի արհավիրքներով լի դարաշրջանի ավարտը սկսված է»։