Ընտրատեղամասերը փակվեցին․ ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները


Ընտրատեղամասերը փակվեցին․ ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները
Սեպտեմբեր 17 20:09 2023

Տեղական ժամանակով ժամը 20.00-ին ավարտվել է Երևանի ավագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին) ընտրությունների քվեարկությունը։ Այժմ ընտրատեղամասերը փակվում են, և սկսվում է ձայների հաշվարկը։ Մեկ ժամից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, որը ռեկորդային ցածր է եղել ողջ օրվա ընթացքում։ Ժամը 17-ի դրությամբ մայրաքաղաքում քվեարկել է ընտրողների միայն 21,36%-ը։ Ընտրողների ցածր մասնակցությունը կարագացնի հաշվարկի գործընթացը, և  ընտրությունների առաջին նախնական արդյունքները, հավանաբար, կհրապարակվեն ժամը 23:00-ի սահմաններում:

 

 

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում 65 տեղի համար պայքարում է 13 քաղաքական կուսակցություն և 1 դաշինք։



loading...