«44-օրյա»-ի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային


«44-օրյա»-ի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային
Հունիս 1 23:50 2023

2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային: Այս մասին Մոլդովայում հայ համայնքի ներլայացուցիչների հետ հանդիպմանն ասել է անձամբ Փաշինյանը:

 

Նա ասել է, որ «կան կարևոր բաներ, որոնք դուք պետք է իմանաք»։

 

«Բանակցային գործընթացի մասին էլ եմ ես խոսելու: Ես հիմա այդ թեմայի վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը»,- ասել է նա: