ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ներքին կարգով որոշ մարդիկ ազատվել են վարժական հավաքներին մասնակցելուց


ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ներքին կարգով որոշ մարդիկ ազատվել են վարժական հավաքներին մասնակցելուց
Մայիս 31 13:10 2023

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, թե պաշտպանության նախարարությունը ներքին կարգով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» է տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից։

Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքեց այդ տեղեկությունը։  

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը», - ասաց Թորոսյանը։

«Եթե գիտեք նման մարդու, ով ազատվել է վարժանքներից, ասեք: Դա օրենքով սահմանված կարգով վերաբերում է բոլորին», - նշեց Թորոսյանը:

Նշենք, որ, ըստ մամուլի, «բրոնյաներ» են տրամադրվել Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչև մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձանց։