Գիշերն ինչ իրավիճակ է տիրել Գեղարքունիքի՝ հայ-ադրբեջանական սահմանագծում. Ներկայացնում է Հակոբ Ավտյանը


Գիշերն ինչ իրավիճակ է տիրել Գեղարքունիքի՝ հայ-ադրբեջանական սահմանագծում. Ներկայացնում է Հակոբ Ավտյանը
Մայիս 30 12:07 2023

«Մեր թևի վրա գիշերը խաղաղ է անցել, կրակրոցներ կամ հրադարադրի խախտման որևէ դեպքեր այստեղ չեն գրանցվել»,- քիչ առաջ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համանքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունը, ինչը վկայում է նրանց կողմից նախապատրաստվող հերթական սադրանքի մասին։

 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նշվում է ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ։