Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն մեկ շաբաթից․ ՌԴ նախագահ


Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն մեկ շաբաթից․ ՌԴ նախագահ
Մայիս 25 23:39 2023

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կհանդիպեն մեկ շաբաթից՝ «չլուծված խնդիրները վերացնելու համար»։ Այս մասինն Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման սկսզբում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Կողմերը կքննարկեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ 

 

Ըստ ՌԴ նախագահի՝ հարցը տերմինաբանական է, այն զուտ տեխնիկական բնույթ ունի, բայց դա պետք է հիմնված լինի իրողությունների ճշգրիտ ընկալման վրա։

 

«Սակայն, մեր կարծիքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են»,- ասել է Պուտինը։