«Չեմ փոշմանել, հաջորդը բեմադրելու եմ Րաֆֆու «Սամվել»-ի վերջին դրվագը»․ Նարեկ Մալյանը՝ իր բեմադրած պերֆորմանսի մասին


«Չեմ փոշմանել, հաջորդը բեմադրելու եմ Րաֆֆու «Սամվել»-ի վերջին դրվագը»․ Նարեկ Մալյանը՝ իր բեմադրած պերֆորմանսի մասին
Մայիս 25 17:48 2023

Նիկոլի գնդակահարության պերֆորմանսը, խոսքը Չաուշեսկուի մասին է, շատ փայլուն է անցել, համենայնդեպս հանդիսատեսը հավանեց, անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է, թե ինչու եմ այդ թեմայով ես այստեղ գտնվում։

 

Այս մասին դատարանի բակում «Չաուշեսկուի գործ»-ով դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց հանրային գործիչ Նարեկ Մալյանը․

 

«Ի՞նչն է  արգելված, Հայաստանում արգելված է Նիկոլաե Չաուշեսկուի անունը տա՞լ, այնքան կտամ Չաուշեսկուի անունը, որ կհոգնեն, Բաղրամյան պողոտայո՞ւմ է արգելված Չաուշեսկուի անունը տալը ու ներկայացում բեմադրելը, սա ընդամենըմի ընտանիքի քմահաճույք է։

 

Մեր բախտը նույիսկ բռնապետի հարցում չի բերել, բռնապետերը ունենում են ինչ-որ գաղափարներ, մոտիվացիաներ, որով գալիս են իշխանության, մեր բռնապետը պոպուլիստ է, ինքը այսօր ժողովրդին մի բան է պարտադրում, վաղը հակառակը, մի օր գոռում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, ապա ասում, որ Արցախը պետք է  ճանաչել  Ադրբեջանի կազմում»,- ասաց նա։

Մալյանը նշեց, որ չի փոշմանել, որ բեմադրել է  «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսը։

«Ես արել եմ այն, ինչ հարմար եմ գտել ու շարունակելու եմ անել։ Եթե Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գալիս, թող հարմարվի կամ գնա երկրից։ Ինչ ուզեմ և որտեղ ուզեմ կբեմադրեմ և թող ականջներին օղ անեն։ Եթե ազատության մեջ մնացի անպայման բեմադրելու եմ Րաֆֆու «Սամվել»-ի վերջին դրվագը, երևի այս անգամ հրապարակում»,- ասաց Նարեկ Մալյանը։

Հիշեցնենք, որ 2021թ-ի փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: Ինչից հետո Նարեկ Մալյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Այս գործով այսօր ավարտվեց վիճաբանությունների փուլը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին։