Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրшվոր


Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և հայտնվել դաշտում․ կա վիրшվոր
Սեպտեմբեր 23 19:31 2026

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Geely» մակնիշի և Երևանի բնակիչ 73-ամյա Վարդգես Ա․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Վարդգես Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։