Մեկ տարի առաջ, 2016 թվականի օգոսոստոսի 3-ին ԼՂՀ-ում զոհվեց զինծառայող Գեւորգ Հարությունյանը՝ փրկելով ընկերներից մեկի կյանքը: Մեկ տարի առաջ Գեւորգը զոհվեց ականի պայթյունից: Ընտանիքի միակ զավակն էր Գեւորգը: Մայրը՝ Անահիտ Վանյանը պատմում է, որ որդին սովորել է Երևանի №127 դպրոցում, 2013թվ. ավարտել է, խոհարարություն է սովորել և մինչ զորակոչվելը աշխատել՝ որպես խոհարար:
«Բարի, ժպտերես, կյանքով լեցուն, մարդ, ում հարգում ու սիրում էին ցանկացած միջավայրում»,- ասում է տիկին Անահիտը:

Մեկ տարի առաջ կորցրեց միակ որդուն: Անահիտ Վանյանը, սակայն չկորցրեց այս կյանքում ապրելու, արարելու եւ նոր կյանքեր պարգեւելու բերկրանքը: Գեւորգի մահից ամիսներ անց լույս աշխարհ եկավ Անահիտ Վանյանի որդին: Մայրը նրան կոչել է ավագ որդու անունով՝ Գեւորգ Հարությունյան:

Անահիտ Վանյանը, ինչպես խոստացել էր, Գեւորգի անավարտ գործերն է շարունակում եւ ավարտին հասցնում: Դեռ ծառայության տարիներին Գեւորգ Հարությունյանը խոստացել էր, որ տունը վերանորոգելու է: Մայրն ասում է` որդու երազանքը ինքն է կատարել: Վերանորոգված տանն ապրելու է դարձյալ Գեւորգ Հարությունյանի հետ: Մեկ տարի առանց Գեւորգի եւ դարձյալ փոքրիկ Գեւորգին գիրկն առած: Անահիտ Վանյանի խոսքով նորածին Գեւորգը դիմագծերով ավագ եղբորը նման է: Փոքրիկ Գեւորգը մեծանում է աչքերի առաջ ունենալով հերոս եղբոր լուսանկարները:
Հարությունյանների ընտանիքում Գեւորգը միշտ լինելու է: Նրան բացակա երբեք չեն դնելու:



Ներկայացնում ենք նաեւ Գեւորգ Հարությունյանի մոր՝ Անահիտ Վանանի գրառումը որդու մահվան մեկ տարելիցի կապակցությամբ:
Ամսի 3-ին վիրահատարանում Գևիս վերջին խոսքն է եղել «ախր մորս խոսք եմ տվել,որ հետ եմ գալու»..ու աչքերը փակեց...Գև անչափ կարոտել ենք քեզ... ու քո կարոտը պուճուր Գևից ենք առնում... Գյոզալ երեխես մոտենում է ասում է թէ երբ էս արդակուրդ տալու, ասում է դեռ չգիտեմ, 5 րոպե հետո ընկերոջը բաց է տոհղնում ծանոթի միջոցով, Ալիկ Ղանդիլյանը, Կամբատը Գևիս իր օրինական արձակուրդը չտվեց , ինչ խղճով էս դու ապրում: Քո նմաներին պիտի վառեն այ տականք: Գևս ճիշտ էր ասում զինվորին չեն գնահատում չարժի դրանց համար ծառայենք, Գևս այդպես էլ չեկավ արձակուրդ նա վերադարձավ ԵՐԵՎԱն, բայց ոչ թէ տուն այլ ԵՌԱԲԼՈՒՐ... Անիծվեր այդ ճանապարհը................ »:
Նշենք, որ Գեւորգ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից՝ « Արիության համար» մեդալներով, նաև պարգևատրվել է Ապրիլյան պատերազմին ակտիվ մասնակցելու և իր ներդրումն ունենալու համար:
Փայլակ Ֆահրադյան










