ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը


ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Մարտ 20 10:55 2023

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին, ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

 

 

Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։