Որոնք են երեխաների մոտ հայմորիտի առաջին ախտանշանները


Որոնք են երեխաների մոտ հայմորիտի առաջին ախտանշանները
Մարտ 20 09:28 2023

Հայմորիտն իր ախտանիշներով առաջին հերթին կարելի է շփոթել հասարակ հարբուխի հետ: Այս խնդրի առաջին ախտանշաններն են շնչառության դժվարացումը, քթի փակվածությունը և քթային արտադրության արտահոսքը, որը երբեմն թարախային է լինում։ Այս մասին «Gazeta.Ru»-ի հետ զրույցում ասել է քիթկոկորդականջաբան Ստեփան Գորշկովը։

«Հայմորիտի տարբերակիչ առանձնահատկություններն են գլխացավն ու քթի վերին հատվածում ծանրության զգացումը: Այս ախտանշանը սրվում է գլխի դիրքը փոխելու դեպքում։ Խնդրեք երեխային գլուխն առաջ բերել ու կախել։ Եթե ճակատի հատվածում ցավոտ զգացողություններ առաջանան, ապա ամենայն հավանականությամբ դա հայմորիտ է: Գլխացավը կարող է տարածվել նաև աչքերի, քունքերի և ատամների հատվածում»,- նշել է մասնագետը։

 

Մյուս տագնապալի ախտանշանը, ըստ բժշկի, մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է։ Ընդ որում, այն կարող է ոչ շատ բարձր լինել, բայց պահպանվել մի քանի օր անընդմեջ։

 

«Երեխայի մոտ կարող է նկատվել նաև արցունքահոսություն և կոպերի այտուցվածություն: Բացի այդ, գիշերվա ընթացքում հաճախ հազը է առաջանում, քանի որ լորձը հոսում է քիթըմպանի հետին պատով: Երբեմն երեխաները գանգատվում են բերանի խոռոչում տհաճ համի առկայությունից»,- հավելել է բժիշկը։

Նա նախազգուշացրել է, որ հայմորիտի առաջին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, իսկ երեխայի վիճակը կարելի է մեղմել անոթները նեղացնող դեղամիջոցների օգնությամբ և ծովի ջուր պարունակող միջոցներով քթի խոռոչը հաճախ ողողելու շնորհիվ։



loading...