Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Մարտ 17 00:20 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

 

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է զեկույցում։

 

Նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում տրանսպորտային - լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։