Ես, իհարկե, կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին


Ես, իհարկե, կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին
Մարտ 14 19:31 2023

Ես իհարկե կաշկանդված եմ շատ բաներով՝ Լեռնային Ղարաբաղի և ՀՀ ժողովրդի անվտանգությամբ, ՀՀ անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, սուվերենությամբ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք կաշկանդված է հայտարարելու, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

 

 

«Որ էդպես չլիներ, հիմա միկրոֆոնը կվերցնեի, էնպիսի հայտարարություններ կանեի: Իհարկե կաշկանդված եմ: Ինձ շատ մեղադրել և մեղադրում են, այդ թվում, Ձեր ակնկալած հայտարարությունն անելու համար: Բայց Հայաստանի բոլոր ղեկավարները ինչ-որ մի պահի այդ հայտարարություններն արել են: Պրոբլեմն այն է, որ մեր՝ այստեղ արված և բանակցությունների սեղանի շուրջ հնչած հայտարարությունների միջև դիսոնանս պետք է չլինի: Պրոբլեմն այն է, որ ողջ բանակցային գործընթացի ընթացքում այդ երկուսի մեջ այնպիսի խզում է առաջացել, որ դարձել է դանդաղ գործողության ռումբ ՀՀ և Լեռնային Ղարաբաղի տակ»,-նշեց Փաշինյանը: