Օծվել է և Կարմիր վանքի գմբեթին տեղադրվել նոր խաչը․ Եկեղեցին գտնվում է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում


Օծվել է և Կարմիր վանքի գմբեթին տեղադրվել նոր խաչը․ Եկեղեցին գտնվում է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում
Հունվար 21 19:59 2023

 

 

Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողությունը։

Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է վանքի գմբեթին։

Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ 

 
 

Ըստ արձանագրության, եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը՝ 980-985 թթ։

 
 

Եկեղեցու խաչի օծման արարողությանը ներկա են եղել նաև Շիրակի մարզային իշխանության ներկակացուցիչները։