Էլիզաբեթ 2-րդի Jaguar-ն աճուրդում վաճառվել է իրական գնից 7 անգամ թանկ (լուսանկարներ)


Էլիզաբեթ 2-րդի Jaguar-ն աճուրդում վաճառվել է իրական գնից 7 անգամ թանկ (լուսանկարներ)
Նոյեմբեր 28 20:08 2022

Jaguar X-Type մեքենան, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, աճուրդում վաճառվել է 43 000 ֆունտ ստերլինգով, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականը նկատում է, որ տվյալ մոդելը սովորաբար աճուրդում կվաճառվեր անհամեմատ ավելի էժան, սակայն արքայական պատկանելությունը մեծացրել է այս մեքենայի արժեքը, ինչի արդյունքում այն վաճառվել է 7 անգամ ավելի թանկ:

Աճուրդը կազմակերպել է Բերքշիրում գտնվող Historics աճուրդի տունը: Գնորդի ինքնությունն անհայտ է:

Կանաչ մեքենան, որի գույնը հայտնի է որպես Emerald Fire, թագուհուն ծառայել է Վինձորի կալվածքի տարածքով շրջելու համար:



As well as the extensive service history, the car comes with two sets of keys, one of which shows some Royal wear and tear